Ապրիլի 21-ին լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը խոսքում նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցածից, որտեղից նախօրեին Հայաստանի քաղաքացիներին վտարել են:
Փոխնախարարը նշեց, որ չարթերային չվերթներ շարունակվում են կազմակերպվել և ոչ ոք չի մոռացվել:
Փոխնախարարը միաժամանակ արտասահմանում գտնվող հայրենակիցներին հորդորեց ենթարկվել ընդունող երկրի իշխանությունների պահանջներին և եթե իշխանությունները պահանջում են հեռավորություն պահպանել, կատարեք: Եթե պահանջում են դիմակներ կրել, կրեք: