fbpx
Սպորտ

Չավին կարող է հեռացվել այս շաբաթ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարող է պաշտոնանկ արվել, եթե թիմն այս շաբաթվա հանդիպումներում անբավարար արդյունքներ ցույց տա, հայտնում է Cadena Ser-ը։

Աղբյուրի համաձայն, չնայած Չավիի աջակցությանը ակումբի նախագահ Ժոան Լապորտայից, իսպանական ակումբը կարող է բաժանվել մարզչից, եթե Copa del Rey-ի 1/8 եզրափակիչում պարտվի «Յունիոնիստաս Սալամանկային»: Նշվում է, որ իսպանացի մասնագետի հեռացման դեպքում թիմի գլխավոր մարզիչ կդառնա Բարսելոնա Ատլետիկի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մարկեսը։

«Բարսելոնա»-«Յունիոնիստաս» հանդիպումը կկայանա հունվարի 18-ին:

Հունվարի 21-ին «Բարսելոնան» Լա լիգայի 21-րդ տուրում կհանդիպի «Բետիսին»։

19 խաղից հետո «Բարսելոնան» 41 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության չորրորդ հորիզոնականը։

Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։ Ընդհանուր առմամբ նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 118 հանդիպում, տարել 74 հաղթանակ, կրել 24 պարտություն, 20 անգամ ոչ-ոքի է խաղացել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ