fbpx
Սպորտ

Չավին իմ խորհուրդների կարիքը չունի․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հրաժարվել է խորհուրդներ տալ «Բարսելոնան» գլխավորող Չավի Էրնանդեսին։ Ավելի վաղ հաղորդվում էր, Չավին կարող է հեռացվել «Բարսելոնայից», եթե միավորներ կորցնի Չեմպիոնների լիգայի՝ «Պորտուի» հետ խաղում։

«Ի՞նչ խորհուրդ կտայի Չավիին: Նա իմ խորհուրդների կարիքը չունի, նա բավական փորձ ունի, որպեսզի ինքը լուծի իր խնդիրները»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 4 միավորով զիջելով առաջին տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ