«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Չդիմացա, պիտի ասեմ: Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ Գեորգի Կուտոյանն ինքնասպանություն է գործել, որ իշխանությանը՝ կյանքի գնով պետության կործանումից զերծ մնալու ուղերձ հղի: Իսկ մարտի 1-ի զոհերի հարազատների մասին ասել է, որ վերջիններս զոհերի դիակները վաճառել են Նիկոլ Փաշինյանին:
Բարոյականության նվազագույն պլանկան անցել էր էդ մարդու կողքով, երբ դեռ ԵՊՀ 3-րդ կուրսում Սովետական ԿԳԲ-ի հանձնարարականով գործուղվում էր Իրան:
Իսագուլյանի՝ իմ մասով ասածների համար զրպարտության հայց եմ ներկայացնելու, և ինքը հրապարակավ հերքելու է ասածները»:
https://www.facebook.com/danioanis/posts/10219968540700924