Չեղյալ է հայտարարվել օլիմպիական ջահի փոխանցավազքը

Հրապարակող՝

D0DFE28B-20FB-4911-A167-BDFB40A44DB9_w1023_r1_s

Ամենադիտվածներ

Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական ջահի փոխանցավազքը: Դա պայմանավորված է մեծ տարածում ստացած կորոնավիրուսի հետ:

Այս դժվարին, բայց անհրաժեշտ որոշումը համատեղ կայացրել են միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը: Պատճառն այն է, որ բազմաթիվ զգուշացումներին հակառակ, մեծաթիվ մարդիկ են եղել Սպարտայում տեղի ունեցած օլիմպիական կրակի վառման արարողությանը: Ուստի բնակավայրերով կրակի անցնելը, այն էլ հոծ բազմության պայմաններում, հնարավոր է վարակի տարածման նոր խթան հանդիսանա:

Կողմերը համաձայնել են, որ արդեն վառվող ջահը «Տոկիո – 2020» կազմկոմիտեին փոխանցվի մարտի 19 –ին ` «Պանատինաիկոս» մարզադաշտում` առանց հանրության ներկայության:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ