fbpx
Սպորտ

Չելսիի մարզիչը երեկ է ծանոթացել ակումբի սեփականատիրոջ հետ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը երեկ գիշերն է ծանոթացել անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ։

Այս մասին նա ասել է UEFA-ի հետ զրույցում։

Աբրամովիչը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո մտել է խաղադաշտ, որտեղ էլ հանդիպել է Տուխելին։ Մարզիչը նշել է, որ երբ նորից հանդիպի Աբրամովիչին, հավաստիացնելու է նրան, որ ինքը հաղթանակների ծարավ է մնում։

Նշենք, որ Աբրամովիչը, բացի Տուխելից, խաղադաշտում հանդիպել է նաև «Չելսիի» ֆուտբոլիստներին ու շնորհավորել նրանց։

Հիշեցնենք, որ երեկ գիշերը կայացավ «Չելսի» – «Ման Սիթի» Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը, որում նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեց լոնդոնյան ակումբը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ