Չելսին ձմռանը պատրաստ է ծախսել ավելի քան 150 միլիոն եվրո. The Sun

Ամենադիտվածներ

«Չելսին» ձմռանը պատրաստ է ծախսել ավելի քան 150 միլիոն եվրո, եթե դատարանը չեղյալ համարի թիմի տրանսֆերային արգելքի մասին որոշումը։ Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Նոյեմբերի 20-ին մարզական արբիտրաժային դատարանում կքննարկվի «Չելսիի» բողոքը նոր խաղացողների գրանցման արգելքի վերաբերյալ:

Համաձայն աղբյուրի տվյալնների ՝«Չելսին» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահայի, «Լեսթերի» ձախ պաշտպան Բենջամին Չիլվելի ու «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների ծառայություններով:

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ տրանսֆերային արգելքի չեղարկման դեպքում ակումբը պատրաստ է լուրջ գումարներ ծախսել այս ձմռանը կազմն ուժեղացնելու համար: Էդեն Ազարի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունից հետո թիմը ֆինանսական խնդիրներ չունի։

Ամենաթարմ