Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է 2020/21 թվականների համար նախատեսված տնային նոր մարզաշապիկը։
Այս մասին տեղեկանում ենք թիմի պաշտոնական կայքից։
Ակումբի հրապարակած լուսանկարում տեսնում ենք, որ «Չելսին» մարզաշապիկը պատրաստելուց օգտագործել է կրկին ավանդական կապույտը, բայց օձիքն ու թևքերն արդեն մուգ կապույտ են։
Շապիկի վրա տեսնում ենք նաև անգլիական ակումբի հովանավոր Nike-ի լոգոն․ հենց Nike-ն է ակումբի համար պատրաստելու մարզաշապիկները։
