«Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն մերժել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը։
Կանտեն հայտնել է «Մադրիդի» ակումբի ներկայացուցիչներին, որ իրեն երջանիկ է զգում «Չելսիի» կազմում և չի պատրաստվում լքել ակումբը։
Յուվենտուսը նույնպես հետաքրքված է Կանտեի ծառայություններով, իսկ «Արքայական ակումբը» պատրաստ էր 90 միլիոն եվրո վճարել 28-ամյա կիսապաշտպանի համար։
Այս մասին հայտնում է The Sun-ը:

