«Չելսին» երկարաձգել է պայմանագիրը Տիագո Սիլվայի հետ։
Բրազիլացի պաշտպանի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Տիագոն «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ակումբի հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։
Այս մրցաշրջանում Սիլվան «Չելսիի» կազմում անցկացրած 24 խաղում 2 գոլային փոխանցում է կատարել բոլոր մրցաշարերում: