Չելսին համառորեն ցանկանում է Եվրոպայի Սուպերգավաթը․ Լեմպարդ

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է «Լիվերպուլ»-ի հետ կայանալիք հանդիպումը՝ Եվրոպայի Սուպերգավաթի համար

«Պետք է չափից շատ պատրաստված լինել։ Մեր ակումբը համառորեն ցանկանում է այս գավաթը։ Ես դեռ չեմ նվաճել այն, այնպես որ պետք է ձգտել անել դա, ամեն բան տալ հանուն հաղթանակի։

Հանդիպումն այնպիսի հզոր ակումբի հետ, ինչպիսին է «Լիվերպուլը», խոստանում է լինել հենց այն եզրափակիչը, որտեղ լարվածությունը եզրագծին է հասնում։ Լինում է, որ եզրափակիչներում պարտվում ես․ դրանք բարդ խաղեր են։ Բայց մի բան կա, որ պարզապես պետք չէ անել եզրափակչում․ պարտվել խաղում անպատրաստ լինելու, կրքի ու ցանկության բացակայության պատճառով։

Սա լինելու է իմ առաջին պաշտոնական եվրոպական խաղը որպես «Չելսի»-ի մարզիչ։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է հասկանա այս խաղի իմաստը և այն, որ մենք պարտավոր ենք մեր ողջ ուժը ներդնել այս խաղում, այլապես այնտեղ դժվար կլինի։

Մեզ լուրջ փորձություն է սպասվում, բայց մենք չպետք է խաղադաշտից հեռանանք այն մտքերով, թե «Ախր մենք նաև այսպես կարող էինք անել», «Մենք բաց թողեցինք այս հնարավորությունը» կամ «Մենք մինչև վերջ պատրաստ չէինք խաղին»։ Այլևս պետք չի լինի արդարացումներ փնտրել»,-ասել է Լեմպարդը։

Ամենաթարմ