fbpx
Իրավական

Վիճաբանության ժամանակ քաղաքացին վրաերթի է ենթարկել հարևանին

Օգոստոսի 11-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի բութ տրավմա, ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Նոր-Գեղի գյուղի 62-ամյա մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում վրաերթի է ենթարկվել:

Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, իր 71-ամյա հարևանը, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իրենց տան դիմաց, իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ վրաերթի է ենթարկել իրեն՝ պատճառելով վնասվածքները:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ