«Չելսին» պատրաստ է «Միլանի» խաղացողի համար վճարել ավելի քան 100 միլիոն եվրո։
Լոնդոնցիները հետաքրքրված են «ռոսոներիների» ձախ եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուուով:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «կապտանռնագույնները» պատրաստ են մինչև 120 միլիոն եվրո վճարել Պորտուգալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի համար:
Անցած մրցաշրջանում Լեաուն «Միլանի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: