Քաղաքականություն
19:00 01/03/2020

Չեմ հանդիպել որևէ մեկին կամ խմբի, ում նպատակն ավելի հեռուն գնա, քան ինքնառեալիզացիան․ Արուսյակ Հայրապետյան

Արուսյակ Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Արդեն մի քանի տարի է, որ հանդիպում եմ ամենատարբեր հայերի, Հայաստանում ու Հայաստանից դուրս, ովքեր գիտակցելով, որ հիմնականում տապալել ենք պետականության ստեղծումը, որ ունենք ինքնության խնդիր, ու ըստ այդմ՝ հարատևելեու հարցն է դրված նժարին, որոշում են իրենց ուժն ու եռանդը, նաև գիտելիքն ու փորձը Հայաստանը կարգի բերելու նվիրական գործին տրամադրել: Հասկանալի է, որ վերոնշյալ հատկանիշները՝ ուժ, եռանդ, գիտելիք և այլն, ամենքի մոտ տարբեր են ու տարաբնույթ: Տաբեր են նաև արժեքներն ու հիմնասյուները, որոնց վրա հիմնվում են մարդիկ, որպես ելակետ, իրենց թեորիաներն ու մեթոդները կառուցելիս: Ցավալիորեն, ցայսօր, չեմ հանդիպել որևէ մեկին կամ խմբի, ում նպատակն ավելի հեռուն գնա քան ինքնառեալիզացիան, ինքնահաստատումն ու ով զերծ լինի իր սեփական հաջողությունը ընդհանուր գաղափարի կարևորությունից վերադասելուն: Դրան զուգահեռ, համարյա բոլոր պրոտոգոնիստները այլոց համարում են անտանելի, ինքնահավան, հիմար և «քաղաքականապես անգրագետ»: Երբ հաջողվում է հավաքել մի քանի մարդ, միասին, ովքեր մի քանի շաբաթ գոնե կարողանում են քննարկումներ ունենալ, առանց իրար վիրավորելու ու դեռ ունենալ ցանկություն իրար տեսնելու, այստեղ էլ միշտ բացակայում է ամբիցիան, պատասխանատվություն վերցնելու ցանկությունն ու խնդիրների խորքային ըմբռնումը – իրար հետ լավ ենք, որովհետև իրար սիրում ենք, այս կետից ավելի հեռու գնալ չենք կարողանում:

Այն որ հայոց քաղաքական միտքը տկար է, կորովը՝ կոտրված, դրա ապացույցը մեր վերջին 30 տարիների քաղաքական իրադարձություններն են, քաղաքական դեմքերն ու ընդհանուր զարգացման տենդենցները: Մենք հոգնած ենք, իմաստուն ծերուկի պես, ով ոսկու կարասի վրա նստած սոված է, քանզի էլ ուժ չունի էդ կարասի վրայից իջնելու ու կարասի խուփը բացելու: Միայն ժամանակ առ ժամանակ իր դժգոհությունն է արտահայտում, ՖԲ ով, քանզի սա ջանք չի պահանջում, իր փուքսը հանում է, հանգստանում, էլի ննջում՝ ոսկով լի կարասին նստած:

Այս իրավիճակից ելնելու տարբերակները դեռ չեն կրիստալիզացվել այնքան, որ գրեմ դրանց մասին, սակայն մի բան խիստ ակնհայտ է ինձ համար, ու համարում եմ անհրաժեշտ այն բարձրաձայնել, նետել մթնոլորտ, թե հասնի՝ ուր կհասնի:

Այն խումբը, ում հաջողվեց 2018ին իրականացված փոփոխության պտուղները քաղել, ու ովքեր այսօր Հայաստանն են ղեկավարում, չունենալով սեփական միտքն ու ներշնչանքը, բնականորեն աջ ու ձախ է նետվում՝ գաղափարներ ու տեսլականներ բռնելու, իրենց ղեկավարման տարիները հնարավորինս երկարացնելու նպատակով: Ցավալիորեն, նրանց հայացքները սիստեմատիկ վերադառնում են 90ականներին: Սա կարոտ է, չհաջողված երազանքի կոմպլեքս, թե ինչ այլ սինդրոմ, կբացատրեն հոգեբանները, թերևս: Սակայն այս բարքի վտանգն ակնհայտ է: 90 ականների գաղափարական հայրերն ու նրանց modus operandi ն ձախողվել են ու էլի են ձախողվելու՝ անկախ նրանից թե ում կատարմամբ դրանք կփորձվեն կյանքի կոչել  Հայաստանին, հայերին նոր գաղափարներ են պետք, բոլորովի նոր մոտեցումներ ու ներշնչանքներ: Ետ նայելը, պատմությունը սերտելն ու անցյալում քաղաքական հոգևոր հայրեր ունենալը դա մի բան է, Պետականության կերտման վերջին հնարավորությունները կարոտախտին ու մտքի ամլությանը զոհաբերելը՝ աններելի սխալ:

Մի գնացեք այդ ճանապարհով:

https://www.facebook.com/arusyak.ludyhayrapetyan.9/posts/277301833239105

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ