Իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է «Ռեալի» ֆուտբոլիստների նկատմամբ ունեցած վերաբերմունքի ու հարաբերությունների որակի մասին։
«Նորմալ հարաբերություններ ունեմ «Ռեալի» ֆուտբոլիստների հետ: Այո, մենք անզիջում մրցակիցներ ենք, բայց ատելության զգացում չունեմ նրանց հանդեպ:
Իհարկե, չեմ կարող ասել, թե մենք բարեկամներ ենք, բայց հարգանքով ենք վերաբերում միմյանց:
Նրանք իրական պրոֆեսիոնալներ են»,- Պիկեի խոսքերը մեջբերում է Sport.es-ը: