fbpx
Հասարակություն

Չեմ նեղվում, որովհետև ցանկացած երկար ճանապարհ նեղություն է. Անի Սամսոնյանը ԱԺ միջադեպի մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը Facebook-ում գրառում է կատարել և անդրադարձել է երեկ` ապրիլի 28-ին ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին:

«Սիրելի ընկերներ և գործընկերներ,

ես շնորհակալ եմ, որ երեկ Ազգային ժողովում կատարված միջադեպի կապակցությամբ տեսա և լսեցի ձեր դատապարտող գնահատականները: Ես դա չեմ ընդունել միայն որպես իմ անձին սատարում, այլ առաջին հերթին` որպես մշակույթը փոխելու կամք: Դա ինձ համար կարևոր է: Եվ ես վստահ եմ, որ ով էլ հայտնվի նման միջադեպի կենտրոնում, անկախ այդ անձի քաղաքական, գաղափարական տեսակից, դուք և նաև ես նրան կպաշտպանենք:

Ստացածս նամակների ասելիքը հիմնականում հետևալն էր` չհիասթափվես և չնեղվես: Հիասթափվում ես, երբ ունես բարձր սպասելիքներ: Չեմ նեղվում, որովհետև ցանկացած երկար ճանապարհ նեղություն է:

Ներողամիտ եմ, բայց կարծում եմ, որ ցսնկացած արժեքային երևույթ, որը գիտակցաբար փչացնում են պառլամենտի ամբիոնից, պետք է վերականգնվի հենց պառլամենտի ամբիոնից թեկուզ առանց անձնավորման:

Եվ խնդրանքս ձեզ բոլորիդ: Այն օրը, երբ ես կլինեմ իշխանության ներկայացուցիչ և ինձ կպահեմ այնպես, ինչպես պահում են իրենց այսօր իշխանության ներկայացուցիչները (ես դա ինքս չեմ զգա երևի) կպահանջեք ինձ հեռացնել պետական կառավարման պաշտոններից, որովհետև ես թունավոր եմ լինելու պետության և հասարակության քաղաքական, հոգեկան և բարոյական առողջության համար»,-գրել է Սամսոնյանը:

Հայտնենք, որ երեկ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել Ազգային ժողովում տեղի ունեցած վիճաբանության համար:

 

https://www.facebook.com/ani.samsonyan.5/posts/2917268045030699

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ