Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը RTL-ի եթերում խոսել է ռուս-ուկրաինական հակամարտությունից։
Նա ցավով նշել է, որ հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի ու մոտակա օրերին Դոնբասում ականատես կլինենք շատ բարդ իրավիճակի։
Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան Թուրքիայի, Հունաստանի ու ՄԱԿ-ի հետ ամեն ինչ անում են, որ Մարիուպոլ և Դնեպր քաղաքներում կարողանան կազմակերպել մարդասիրական գործողություններ։
Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ ռազմական գործողությունների ամեն օրն ավելի բարդացնում հաջորդ օրը։