Խորհրդարանի լուծարման գործընթացին մենք չենք խոչընդոտելու․ Մարուքյան

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Մեզ անհրաժեշտ է կայուն, կանխատեսելի, ժողովրդավար Ադրբեջան․ Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ճեպազրույցի ընթացքում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

Նա նշեց, որ խորհրդարանական ուժերի միջև կոնսենսուսի հնարավորություն կա, բայց կոնսենսուս պետք է փնտրել նաև դրսում։

Մարուքյանի խոսքով՝ իշխանությունները արտահերթ ընտրություններ անելու կամք ունեն։

Նա ասաց, որ եթե Խորհրդարանի լուծարման գործընթաց սկսվի, ապա նրանք ոչ մի կերպ չեն խոչընդոտելու դրան և սիրով կգնան դրան։

ԼՀԿ ղեկավարը կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի, եթե ընտրություններն ավարտված լինեն հունիսի 1-ին, իսկ դա նշանակում է, որ Խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է սկսել առաջիկա 10 օրվա ընթացքում։

Հրապարակող՝

Ամենաթարմ