fbpx
Հասարակություն

1500 հոգի միացել են հանրագրին. չեղարկել Հատիսի գագաթին Հիսուսի արձանի կառուցումը

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Մենք արդեն մոտեցել ենք 1500-ի։

Հանրագրի տեքստում փոփոխություններ եմ իրականացրել։ Քանզի կառուցապատողը պատկան մարմինների կասեցնելու մասին հայտարարություններից հետո հայտարարություն է տարածել, որ շարունակելու է ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները, ինչպես նաև շատ կասկածելի հանգամաների բերումով օտարվել է պատմամշխակությաին կոթողների տարածքները, մենք ոչ թե կոչով ենք դիմում նույն պատկան մարմիններին, որպեսզի կասեցնեն կառուցումը, այլև պահանջում ենք, որպեսզի չեղարկեն նախագծի իրականացումը։

Մեր հաջորդ քայլերը կլինեն.

Հանրագիրը կներկայացնենք շահագրգիռ կողմերին։

Անտեսվելու կամ առհամարհվելու դեպքում, որը անհնար չէ, էլեկտրոնային հարթակից կանցնենք իրական հարթակների՝ հանրային քննարկումներ, հանդիպումներ և բողոքի ակցիաներ կիրականացնենք։

Ովքեր դեռևս չեն միացել, միացեք, միացեք և տարածեք ձեր ընկերների շրջանում, դիմեք իրենց, որպեսզի իրենք էլ նույն գործողություններն անեն։
Պետության մշակույթը հաստատելու ենք! Ինքնիշխանությունը նվաճելու ենք։

Բիզնես նախագիծը, որն արվում է հավատքի ու անվտանգության անվան տակ, պատմամշակութային կոթողների, տուրիստական գործող ուղղության և լեռան էկոհամակարգի հաշվին, չեղարկվելու է»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ