Կոլետիվ հանրագրին միանալու համար անհրաժեշտ է հուլիաի 17-ին և 18-ին, ժամը 7-ին լինել ք. Երևան, Անգլիայի այգում, որտեղ տեղի կունենա կոլեկտիվ հանրագրին միանալու ստորագրահավաքը։ Միջոցառման ֆեյսբուքյան հղումը՝ այստեղ։
Կոլեկտիվ հանրագրի բովանդակությանը կարող եք ծանոթանալ ստորև.
ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳԻՐ
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի և դրան հարակից տարածքում ժամանցային վայրերի կառուցումը չեղարկելու վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
Հաշվի առնելով Հայաստանի Հանարպետությունում պաշտպանական և ավնտանգության խնդիրները, երկրում տիրող սոցիալ-տնտեսական անկայուն վիճակը, պետության և ժողովրդի առաջ ծառացած պատերազմի վտանգը,
Գիտակցելով Հիսուսի արձանի կառուցմամբ Հատիս լեռան էկոհամակարգի, շրջակա միջավայրի ու պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ վնասվելու և վերանալու անդառնալիությունը: Ինչպես նաև տեղեկանալով, որ ՀՀ ԿԳՍՄ և ՇՄ նախարարությունները արգելել են աշխատանքներ իրականացնել, սակայն կառուցապատողը հայտարարել է, որ շարունակում է ենթակառուցվածքային աշխատանքների իրականացումը,
Կասկածի տակ առնելով պատմամշակութային բնական օբյեկտի՝ Հատիս լեռան տարածքի օտարման օրինականությունը,
Անընդունելի համարելով սեփական բիզնեսի զարգացման նպատակով Հայ ժողովրդի ստվար զանգվածի հավատքն ու զգացմունքները շահագործելը,
Տեղեկացված լինելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար արձանաշինության նման նախագծի անընդունելիությունը,
Ներկայացնում ենք սույն հանրագիրը հետևյալ հիմքերով, հիմնավորումներով և առաջարկություններով.
ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:
Հանրագրերի մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ն և 2-րդ կետերի համաձայն՝ սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հանրագիր` Սահմանադրության 53-րդ հոդվածի հիման վրա հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրություն կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն.
2) անհատական հանրագիր` հանրագիր, որը ներկայացրել է մեկ անձ.(…)
ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք`
1) պատմական և մշակութային արժեքների օբյեկտներ են, բացառությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով փոխանցված և փոխանցվող եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների կառուցապատման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի.
2) բնության հատուկ պահպանվող տարածքներից պետական բնական արգելոցներ են, բնության պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ, ազգային զբոսայգիներ, ծառաբանական զբոսայգիներ, բուսաբանական այգիներ, ինչպես նաև այդ նպատակների համար պահեստավորված տարածքներ.(…):
Վերոգրյալից ելնելով՝ ցանկանում ենք հայտնել, որ Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման, որի պահպանությունը կարգավորվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով։ Իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարության սույն թվականի հուլիսի 10-ին կատարած հայտարարության համաձայն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին օտարված հողամասերում առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ, այդ ամրոցի պարիսպները, որոնք տեսանելի են անզեն աչքով (նկարը և հայտարարարությունը) այսպիսի պայմաններում գտնում ենք, որ Հատիս լեռան այն հատվածը, որն օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական կազմակերպությանը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ն մասին 1-ին և 2-րդ կետերով նախատեսված սահմանափակումների ցանկում, ուստի այն՝ որպես համայքնային կամ պետական սեփականություն հանդիսացող հող չէր կարող օտարվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը։ Ավելին՝ վերոնշյալ խնդիրների հետ կապված հայտարարություն են տարածել նաև մշակույթի և բնապահպանության ոլորտում վարչարարություն իրականացնող պետական մարմինները ի դեմս ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ Շրջակա միջավայի նախարարությունները։
Հարկ ենք համարում նաև նշել, որ անհրաժեշտ է, որպես պետական մարմինների բացթողում ստուգել 2008 թվականին Հատիս լեռան տարածքում, 46 հեկտար հողամասը Նորիկ Պետրոսյանին օտարելու գործընթացի օրինականությունը, որը վերջինս նվիրատվությամբ օտարել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։
Հայտնում ենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարությունից հետո, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել (հայտարարաությունն՝ այստեղ), որ դադարեցնում են շինաշխատանքները, սակայն շարունակում են ենթակառուցվածքներին ուղղված աշխատանքներ իրականացնել, միչև կստանան թույլտվություն պետական մարմիններից արձանի կառուցման համար։ Ուստի անհրաժեշ է այս պահին դադարեցնել նաև տվյալ աշխատանքները, քանի որ դրանց՝ այդ թվում ճանապարհի հարթեցման աշխատանքների ընթացքում շինարարական տեխնիկային գորադրման արդյունքում կարող են վնասվել կամ արդեն իսկ վնասվել են պատումթյան և մշակույթի արձաններ, որոնք դեռևս չեն հայնաբերվել։
Ամբողջ վերոգրյալից ելնելով դիմում ենք, որպեսզի չեղարկեք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հատիս լեռան վրա իրականացվող ծրագիրը, միջոցներ ձեռնարկեք պարզելու վերոնշյալ հողամասները օտարելու օրինականությունը, քանի որ դրանք գտնվում են 60-րդ հոդվածի 1-ն մասին 1-ին և 2-րդ կետերով նախատեսված սահմանափակումների ցանկում և չեն կարող օտարվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քրեաիրավական և վարչական վարույթ հարուցեք, քանի որ տվյալ ծրագրի համար կատարված օտարումները և շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքները արտաքուստ պարունակում են հանցագործության հատկանիշներ և կատարեք համապատասխան գործողություններ Հատիս լեռան որպես բնության հուշարձանի և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին օտարված տարածքում առկա պատմության և մշակույթի օբյեկտների պահպանության ուղղությամբ։