Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի մրցաշրջանը կավարտվի ժամկետից շուտ, այց մասին հայտնել է սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ալիշեր Ուսմանովը:
Չեղարկվել են ապրիլ-հունիս ժամկետի համար նախատեսված միջազգային մրցումները: Մրցումները իրենց մեջ ներառում էին աշխարհի գավաթի խաղարկությունը և դրա վարկանշային փուլերը:
Դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվի մրցաշրջանը, սակայն ենթադրվում է, որ մրցաշրջանը կվերսկսվի, երբ աշխարհում իրավիճակը կլինի անվտանգ: