Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Չեխիայի իշխանությունների հայտարարությունները մեկնաբանելն անօգուտ է, քանի որ դրանք հակասում են իրար:
«Անօգուտ է այդ հայտարարությունները մեկնաբանել, քանի որ դրանք հակասում են իրար», -ասել է Զախարովան և հավելել, որ հակասություններն առկա են թե՛ դիվանագետներին արտաքսելու, թե՛ Մոսկվայի նկատմամաբ հնչեցրած մեղադրանքներում։
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունից։