fbpx
Աշխարհ

Չեխիայի իշխանությունների գործողությունների ետևում կանգնած է ԱՄՆ-ն. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Չեխիայի իշխանությունների գործողությունների ետևում կանգնած է ԱՄՆ-ն:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ