Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն խոսել է Լա Լիգայի 1-ին տուրի «Սելտայի» հետ խաղի մասին:
«Շատ լավ մեկնարկ է։ Այսքան վատ խոսակցություններից հետո մենք կենտրոնացանք միայն մեր ֆուտբոլի վրա։ Պետք է ջնջել անցյալը, չի կարելի անհանգստանալ նախորդ արդյունքների համար։ Արդյունքները փոխվում են:
Սա ֆուտբոլ է։ Արդյունքներ և տիտղոսներ․ ահա՛, թե ինչ են մարդիկ հիշում», – ասել է Ռամոսը Movistar-ի եթերում։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայի մեկնարկային տուրում հյուրընկալվել էր Վիգոյի «Սելտային»։ Զինեդին Զիդանի թիմը հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշրջանը (3-1)։