Ի դեպ․ Չի լինում անընդհատ զիջել ու լավ ապրել, չի լինելու զիջել ու լինել ինքնիշխան

Հրապարակող՝

,

image
Քաղաքական ուժերի անդիմագիծ պահվածքի մասին Արամ-Նեմրութ Թարվերդյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում
Նկատել եք, որ 26-ին պատրաստվող քաղաքական ուժերի մեծ մասը որոշել են լուրջ բաներից չխոսել, չանրադառնալ Արցախի, «անոռուգլուխ» սահմանազատման, ցեղասպանության, եկեղեցու և այլ հարցերին, քանի որ սրանք քվե չեն բերում, պետք ա խոսել լավ ապրելու մասին։ Ամենամեծ ողբերգությունը իմ համար հենց էս ա, ոչ պարտությունն ա պատերազմում, ոչ էս տիպի սահմանազատումը, որի պատճառով հաջորդ պատերազմին ադրբեջանցիք էս անգամ արդեն սարից գլորվելով են իջնելու քո քուչա, ոչ էլ անգամ 5 տարի անդադար տևող նվաստացումը, երբ գերիներին չեն վերադարձնում և ուզող էլ չկա, երբ դեմոնտաժ է արվում ամբողջ ազգային-պետական համակարգը և ոչ էլ։ Ամենաչդզողը էն ա, որ կա՞րող ա քաղաքական ուժերը ճիշտ են հասկացել ժողովրդի ցանկությունը, որ մարդիկ օքեյ են էդ ամենի հետ և էս հարցերը էլեկտորալ նշանակություն չունեն, էականը միայն լավ ապրելու ցանկությունն ա։
Հարցը էն չի, որ մարդիկ պիտի չուզենան լավ ապրել, պետք է ուզենան և քաղաքական ուժերն էլ պետք ա առաջարկ անեն, ուղղակի ոչ ոք չի ուզում մարդկանց բացատրել բարդ բաներ, հետները խոսել մեծի պես, որ երեկ առանց Արցախի, էսօր առանց նորմալ սահմանազատման, վաղը եթե պետք լինի թեկուզ կոմֆլիկտի գնով նույն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, ոչ մեկս լավ չի ապրելու, չի լինում անընդհատ զիջել ու լավ ապրել, չի լինելու զիջել ու լինել ինքնիշխան։ Ոչ ոք այլևս չի ուզում մարդկանց բացատրել, որ էդ ամենը բացի արժեքներից ուղղակի կապ ունի իր երկարաժամկետ բարեկեցության հետ։
Ու իմ մոտ հարց ա առաջանում՝ եթե քաղաքական ուժերը ճիշտ են հասկացել, որ ժողովուրդը միայն լավ ապրելու մասին ա ուզում խոսել, ու անգամ չի հասկանում, որ երկարաժամկետ լավ ու անվտանգ ապրելու համար հիմա պետք ա պայքարել, դիմանալ ճնշումներին, չհրաժարվել որոշ սկզբունքներից, այլ՝ ” էսօր ինչ կարաս իմ համար անել ” տրամաբանությամբ ա քվեն տալու, ապա արդյոք արժի նման երկրում ուզել գալ իշխանության կամ ինչի համար լինել իշխանություն նման երկրում։ Եվ արդյոք նման պահանջարկի հետևից գնալը ու թոշակներից, եղ ու բրնձի գնից խոսելը քաղաքական ուժի համար թույլատրելի է, երբ հենց էսօր են տեղի ունենում իրադարձություններ, որոնք ճակատագրական են մեր պետության համար և դրանցից պետք է խոսել, որքան էլ էդ խոսակցությունները բարդ լինեն կամ ոչ պոպուլյար։
Հետո մարդիկ ասում են՝ դե մենք ոչ նավթ ունենք, ոչ գազ, ոչ ծովին ելք, ու ոչ մեկ չի ասում՝ բա մյուսները էդ ունենալու համար «ոռ են ճղել», որ հիմա լավ ապրեն։ Թե բա Արցախի պատճառով 30 տարի քամվում էինք, հիմա չունեք, տեսնենք հաջորդ 30-ը մեղրի մեջ ենք լող տալո, թե ոնց։

Ամենաթարմ