Աշխարհ

Վաշինգտոնը չի օգնել Կիևին Ռուսաստանին հարվածելու հարցում. Բլինքեն

ԱՄՆ իշխանությունները մերժել են Կիևին զենքի մատակարարումը Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար:

Միացյալ Նահանգները չի խրախուսել և չի օգնել Ուկրաինային՝ հարվածներ հասցնել Ռուսաստանի ներքին տարածքներին, Վաշինգտոնի աջակցությունն ուղղված է միայն այնպիսի ռազմական օգնությանը, որը թույլ կտա Կիևին ապահովել իր պաշտպանությունը: Այս մասին, ըստ Bloomberg-ի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն այս պահին մանրամասն տեղեկություններ չունի ռուսական օդանավակայաններին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին:

Դեկտեմբերի 5-ին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ռյազանի և Սարատովի մարզերում որսացել են ցածր թռչող Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը։ Հարձակման են ենթարկվել Դյագիլևոյի և Էնգելսի հեռահար ավիացիայի օդանավակայանները, 3 զինվոր զոհվել է, 4-ը՝ վիրավորվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ