Չիկագոյի բնակելի շենքում հինգ մարդու մահացած են հայտնաբերել

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագոյի արվարձանում գտնվող բնակելի շենքում հինգ մարդու մահացած են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է NBC Chicago-ն՝ տեղական ոստիկանությանը հղումով։

Ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ ստուգելու կնոջ վիճակը։ Դեպքի վայր ժամանած իրավապահների դիմաց դուռը ոչ ոք չի բացել, տան բնակիչների հետ կապ հաստատելու փորձերը նույնպես անհաջող են անցել։ Հետո ոստիկանները որոշել են կոտրել դուռը։

Նրանք տանը հինգ դի են գտել։ Հետաքննություն է սկսվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ողբերգության պատճառ է դարձել կենցաղային միջադեպը։ Մահացածների անունները և նրանց մահվան պատճառները չեն հրապարակվում։

Ամենաթարմ