Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան շաբաթ օրը բոլոր նախարարներին խնդրել է հրաժարական տալ, որպեսզի կառավարությունում փոխատեղումներ իրականացնի՝ կապված երկրում տարածված սոցիալական ցույցերի դեմ։
«Ես բոլոր նախարարներին խնդրել եմ հրաժարական տալ, որ նոր կաբինետ ձևավորեմ»,-ասել է նա ուղերձում, որը հեռարձակվել է Twitter-ում։
Նա նաև հայտնել է, որ եթե «հանգամանքները թույլ տան, ինքը մտադիր է, կիրակի օրվանից սկսած, բոլոր շրջաններում հանել արտակարդ դրությունը»։
Բողոքի ցույցերը, որոնք վերաճել են ոստիկանության հետ անկարգությունների և բախումների, Սանտյագոյում սկսվել էին հոկտեմբերի 14-ին՝ այն բանից հետո, երբ մետրոյի երթևեկության արժեքը բարձրացել էր միջինը 30 պեսոյով (0,04 դոլար), մինչև առավելագույնը՝ 850 պեսո (1,2 դոլար)։ Ավելի ուշ անկարգությունները տարածվել էին նաև երկրի մյուս քաղաքներում։ Ստեղծված իրավիճակից ելնելով՝ նախագահ Պինյերան մայրաքաղաքում և այլ բնակավայրերում արտակարգ դրություն և պարեկային ժամ էր սահմանել, ինչպես նաև չեղարկել էր տրանսպորտի գնի բարձրացումը։