Չինական FAST ռադիոաստղադիտակը ազդանշաններ է գրանցել, որոնք, ըստ աստղագետների, կարող են գալ այլմոլորակային քաղաքակրթություններից, այս մասին հայտնում է Pengpai-ի չինական հրատարակությունը:
2022 թվականին հետազոտական թիմը հայտնաբերել է ևս մեկ «կասկածելի» ազդանշան էկզոմոլորակներից մեկը դիտարկելիս: Ժանգ Թոնջին ընդգծել է, որ հավանականությունը, որ այդ «կասկածելի ազդանշանները» առաջացել են ռադիոմիջամտությունից, նույնպես շատ մեծ է, և անհրաժեշտ է հետագայում հաստատել կամ բացառել դա։ Նա հավելել է, որ այս գործընթացը կարող է երկար տևել։
FAST ռադիոաստղադիտակի կառուցման նախաձեռնությունը չինացի մասնագետների կողմից առաջադրվել է դեռևս 1994 թվականին։ Աստղադիտակի կառուցումը, որի մակերեսը հավասար է 30 ֆուտբոլային դաշտերի մակերեսին, սկսվել է 2011 թվականի մարտին։
FAST-ը գործարկվել է 2016 թվականի սեպտեմբերին Գույչժոու նահանգի Քյանան Բույ Միաո ինքնավար պրեֆեկտուրայի Պինգթանգ հեռավոր լեռնային տարածքում: Այն մինչ այժմ Չինաստանի ամենաթանկ աստղագիտական նախագիծն է, որի արժեքը կազմում է 1,2 միլիարդ յուան: