fbpx
Սպորտ

Չինական ակումբը Ժիրուին 10 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել

«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է կարիերան շարունակել Չինաստանում: Ինչպես հաղորդում է L’Equipe-ը,  «Դալյան Իֆանը»-ը մոտ է 32-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելուն, որով ֆրանսիացին տարեկան 10 միլիոն եվրո կստանա:

Ավելի վաղ Ժիրուն չէր բացառել, որ կարող է հեռանալ ակումբից, իսկ մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ ֆուտբոլիստը կարող է հայտնվել «Բարսելոնայում»:

Կատալոնական ակումբը դիտարկում էր Ժիրուի թեկնածությունը՝ չնայած այն բանին, որ խաղացողը լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց ի վեր ընդամենը 10 գոլ է խփել:

Ժիրուն «Չելսի» էր տեղափոխվել նախորդ տարվա հունվարին «Արսենալից»: Տրանսֆերի արժեքը կազմել էր 17 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 17 հանդիպման (6-ը մեկնարկային կազմում), խփել է 1 գնդակ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ