Աշխարհ
17:00 16/05/2020

Չինական Սիան քաղաքը կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցում է Գյումրիին

Գյումրիի քաղաքապետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Քաղաքապետարանը հայտնում է, որ Չինական Սիան քաղաքը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնում է Գյումրիին։ Սիանից Գյումրի է հասել պաշտպանիչ միջոցների խմբաքանակ։

«Գյումրու քույր քաղաքի՝ չինական Սիան քաղաքի աջակցությունը Գյումրիին ներառում է.

Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ-20.000 հատ

Պաշտպանիչ հանդերձանք -1000 հատ

Պաշտպանիչ ակնոցներ-100 զույգ

էլեկտրոնային ջերմաչափ-50 հատ»։

«Հարկ է նշել, որ Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար այս տարվա փետրվար ամսին համայնքի ավագանու որոշմամբ գումար հատկացվեց բժշկական պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ (20.000 բախիլ, 14.230 դիմակ, 10.000 ձեռնոց, 1000 խալաթ) ձեռք բերելու և Սիան քաղաք ուղարկելու համար:

Փոխադարձ աջակցությունը չուշացավ, ինչի համար շնորհակալության և երախտիքի մեր խոսքն ենք հղում Գյումրու քույր քաղաք Սիանին: Սա ևս մեկ վկայություն է երկու քաղաքների միջև առկա սերտ կապերի ու փոխադարձ համագործակցության,- ասված է Գյումրիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Դիմակները, ակնոցները, պաշտպանիչ հանդերձանքներն ու էլեկտրոնային ջերմաչափերը, ըստ անհրաժեշտության, հատկացվելու են տարբեր կառույցների և բուժհաստատությունների։
Գյումրին և Սիանը քույր քաղաքներ են 2015 թվականից։ Երկու քաղաքների միջև կնքվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Այս տարվա փետրվարին Սիանին բժշկական պարագաներ հատկացնելու համար Գյումրիի քաղաքային բյուջեից 2 մլն դրամ է հատկացվել»,- ասված է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ