Չինաստանի արտահանումը հոկտեմբերին նվազել է 1.1 տոկոսով, սակայն 10 ամսվա կտրվածքով աճել է 5․3 տոկոսով

Հրապարակող՝

chine

Ամենադիտվածներ

Չինաստանի արտահանումը հոկտեմբերին նվազել է 1.1 տոկոսով՝ կազմելով 305.4 միլիարդ դոլար, ինչը ութ ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է։ Ներմուծումը, հակառակը, աճել է 1 տոկոսով՝ հասնելով 215.3 միլիարդ դոլարի։

Արտահանման անկումը պայմանավորված է արտասահմանյան պատվերների նվազմամբ և նոր մաքսատուրքերի վերաբերյալ մտահոգություններով։ Հոկտեմբերին Չինաստանի արտաքին առևտրի պրոֆիցիտը կազմել է 90.07 միլիարդ դոլար։ Տարվա սկզբից հաշված Չինաստանի արտահանումն աճել է 5.3 տոկոսով (հասնելով 3.08 տրիլիոն դոլարի), իսկ ներմուծումը նվազել է 0.9 տոկոսով (հասնելով 2.12 տրիլիոն դոլարի)։

Ամենաթարմ