Մշակույթ
02:00 10/01/2020

Չինաստանի բալետային թատերախումբը Վլադիվաստոկում կցուցադրի «Սպարտակ» բալետը

Հունվարի 14-ին Վլադիվոստոկում կմեկնարկի Չինաստանի Լյաոնինի բալետային թատերախմբի շրջագայությունը, որը Ռուսաստանի բնակիչներին կցուցադրի երկու ներկայացում ՝ ներառյալ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը: Այս մասին հաղորդում է TACC գործակալությունը:

««Սպարտակ» բալետով, որը 1954-ին գրել է ԽՍՀՄ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, կսկսվի շրջագայությունը. այն պատմում է իր և մյուս գերիների համար Սպարտակի հերոսական պայքարի մասին, որոնք ստրկացվել էին հռոմեական կայսր Կրասոսի կողմից»,-նշված է հայտարարության մեջ:

Չինական բալետային թատերախումբը կցուցադրի նաև «Մուլան» բալետը: Այն պատմում է մի աղջկա մասին, որը որոշում է պաշտպանել հորը և նրա փոխարեն ծառայության է մեկնում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ