ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ ԱԳՆ-ն հայտնում է, որ ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։
«Ս.թ. ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ Արարողություն սկզբում ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդես եկավ ներածական խոսքով և շնորհակալություն հայտնեց չինացի գործընկերներին ցուցաբերվող օգնության համար։
Ընկերության տնօրենը ներկայացրեց ընկերության արտադրանքը և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել մարդկությանը վրա հասած վարակը։
Hebei Youjie Weishi ztechnology Co., Ltd ընկերությունը Հայաստանին նվիրաբերեց 200 արկղ (2,5 տոննա քաշով) նորարական ախտահանիչ միջոցներ։ Դեսպանության անունից նրանց հանձնվեց համապատասխան շնորհակալագիր»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4347229165303246

