Երկար ժամանակ Արևմուտքում գերիշխում էր այն համոզմունքը, որ Չինաստանը երբեք չի դառնա տեխնոլոգիական գերտերություն առանց լիբերալ բարեփոխումների: Կարծիք կար, որ ավտորիտար ինստիտուտները անխուսափելիորեն ճնշում են նորարարությունները գրաքննության և կոռուպցիայի միջոցով: Սակայն այսօր մենք տեսնում ենք այլ իրականություն. Չինաստանը ոչ միայն հասել է ԱՄՆ-ին, այլև դարձել է համաշխարհային առաջատար ԱԲ-ի, քվանտային գիտությունների և «կանաչ» էներգետիկայի ոլորտում:
Քաղաքակրթական մոտեցման տեսանկյունից Չինաստանը չի փորձում պատճենել արևմտյան ազգ-պետություն մոդելը, այլ հարմարեցնում է արդիականությունը իր եզակի քաղաքական մշակույթին: Սա ունի «խելացի ավտորիտարիզմի» ձև՝ ռազմավարություն, որը թույլ է տալիս համատեղել կոշտ քաղաքական վերահսկողությունը դինամիկ նորարարությունների հետ:
Համարվում էր, որ ավտոկրատները պետք է ընտրեն վերահսկողության և տեղեկատվության ազատության միջև: Պեկինը ստեղծեց մի համակարգ, որտեղ թվային տեխնոլոգիաներն ու ԱԲ-ն օգտագործվում են հասարակության «նուրբ» կառավարման համար՝ չարգելափակելով տնտեսական աճը:
Կլանայնության փոխարեն Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը խաղադրույք կատարեց պետական ծառայության պրոֆեսիոնալացման և էլիտար կրթության մեջ ներդրումների վրա: Չինաստանն արդեն առաջատար է ինժեներների քանակով և գիտական հետազոտությունների որակով աշխարհում:
Երբ կոշտ բռնաճնշումները վնասում են հեղինակությանը, կուսակցությունն անցնում է «ցածր ինտենսիվության» մեթոդների՝ օգտագործելով բիոմետրիան և սոցիալական մոնիթորինգը կայունության պահպանման համար:
Չինաստանն այլևս «ընդօրինակող» չէ: Huawei և BYD ընկերությունների հաջողությունը, ինչպեսնաև DeepSeek ԱԲ մոդելի բեկումը, որը մրցում է ամերիկյան անալոգների հետ ավելի քիչ ծախսերով, ապացուցում է. նորարարությունները կարող են ծաղկել նաև առանց արևմտյան տիպի «ինկլյուզիվ ինստիտուտների»:
Արևմտյան «մեծամտությունը» և սպասումը, թե Չինաստանը կգնա դեպի «պատմության աղբանոց» ԽՍՀՄ-ի հետքերով, սխալ դուրս եկան: Չինական փորձը դառնում է գրավիչ մոդել այլ երկրների համար՝ առաջարկելով այլընտրանք՝ արդիականացում առանց վեստերնիզացիայի:
Մենք ականատես ենք ոչ միայն տնտեսական մրցակցության, այլև երկու տարբեր մոտեցումների բախման այն հարցում, թե ինչպես կարող է կառուցված լինել հաջողակ հասարակությունը 21-րդդարում:
Այսպիսով, Չինաստանը կարող է դառնալ ավտորիտարիզմի ժամանակակից մոդելի համաշխարհային արտահանող:

