fbpx
Աշխարհ

Չինաստանը իր աջակցությունն է հայտնել Huawey-ին

Չինաստանի իշխանությունները կոչ են արել Huawei ընկերության ղեկավարությանը պաշտպանել իրենց իրավունքները: Պատճառն այն է, որ Google-ը հրաժարվել է համագործակցել չինական ընկերության հետ:

«Միաժամանակ, Չինաստանն աջակցում է իր ընկերություններին՝ իրենց իրավունքներն իրավաբանական ճանապարհով պաշտպանելու հարցում»,- նշված է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունից նաև հայտարարել են, որ տեղի ունեցածի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից և այդ պահից սկսած հետևում են տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը չինական հեռահաղորդակցական Huawei ընկերությանը 90-օրյա լիցենզիա է տվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ