Չինաստանի Գույան քաղաքում տեղի է ունեցել մեթիլֆորմիատ քիմիական նյութի արտահոսք։
Այս մասին տեղեկանում ենք չինական CCTV հեռուստաալիքից։
Նշվում է, որ միջադեպի արդյունքում առնվազն 8 մարդ մահացել է, իսկ 3-ը՝ տուժել։
Ըստ աղբյուրի՝ արտահոսքը տեղի է ունեցել, երբ տեղի քիմիական առևտրային ընկերություններից մեկը տվյալ քիմիական նյութի լուծույթները տեղափոխելիս է եղել։