Ռոլան Գարոս․ Ջոկովիչը կիսաեզրափակչում հաղթեց Նադալին

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

«Դվին» ռեստորանի սննդի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ

Հայտնի են «Ռոլան Գարոսի» եզրափակչի մասնակիցները։

Կիսաեզրափակիչներից երկրորդում Նովակ Ջոկովիչը մրցեց Ռաֆայել Նադալի հետ։ 4 ժամ 11 րոպե տևած պայքարում Ջոկովիչը կարողացավ 3-6, 6-3, 7-6, 6-2 հաշվով պարտության մատնել Նադալին ու դուրս գալ եզրափակիչ։

Սա «Ռոլան Գարոսում» Նադալի ընդամենը 3-րդ պարտությունն էր ու 6 տարվա մեջ առաջինը։

Սերբ թենիսիստ Ջոկովիչը խաղից հետո ասել է, որ սա մրցաշարում իր լավագույն խաղն էր։

Նշենք, որ մյուս կիսաեզրափակչում հաղթել էր Ստեֆանոս Ցիցիպասը՝ կոտրելով Ալեքսանդր Զվերևի դիմադրությունը։

Հրապարակող՝

Ամենաթարմ