fbpx
Աշխարհ

Չինաստանում բացել են «մարսիական բազա»

Չինաստանի հյուսիսարևմտյան Ցինհայ նահանգում բացվել է «մարսիական բազա», որտեղ պայմանները նմանեցված են Կարմիր մոլորակի պայմաններին։ 32 հեկտար մակերեսով տիեզերական ճամբարը հասանելի կլինի ինչպես գիտնականների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։

Բազան բաժանված է 2 գոտու։ Դրանցից առաջինը նախատեսված է «վայրէջքի» համար, մյուսը լիովին մեկուսացված է արտաքին աշխարհից և նախատեսված է մինչև 160 «մարսիական զբոսաշրջիկների» բնակության համար։

150 մլն յուան (մոտ 22․5 մլն դոլար) արժողությամբ նախագծի իրագործումը սկսվել էր 2018 թվականի ամռանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ