Չինաստանում կարող է կորոնավիրուսի երկրորդ ալիքը սկսվել

Ամենադիտվածներ

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների ղեկավար Էնթոնի Ֆաուչին նշել է, որ եթե իշխանությունները դադարեցնեն կարանտինը, Չինաստանում կարող է կորոնավիրուսի երկրորդ ալիքը սկսվել։

«Չինաստանը պարզապես փակել է երկիրը … Հենց որ նրանք սկսեն հանել սահմանափակումները և վերադառնան բնականոն կյանքի, կարող է երկրորդ ալիք (հիվանդության) սկսվել: Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա»,- ասել է Ֆաուիչն։

Բացի այդ  փորձագետը նշել է, որ այն կարող է մի քանի ամիս տևել, ինչը, հիմնականում, կախված է հիվանդության տարածման «վերահսկողության միջոցառումների արդյունավետությունից»:

Փորձագետը  նաև նշել է, որ դեռ Միացյալ Նահանգներում ներքին տեղաշարժերի սահմանափակումներ չկան`  ի տարբերություն ռեստորանների աշխատանքի սահմանափակումների:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա էր հայտարարել: Աշխարհում արդեն 135 երկրում ավելի քան 142 հազար մարդ է վարակվել, մեծ մասը առողջացել է, ավելի քան 5.3 հազար մարդ մահացել է:

«Դա մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս կտևի: Եթե ուզում եք իմանալ, թե ինչպիսի դինամիկա կլինի, նայեք Չինաստանին և Հարավային Կորեային: Չինաստանում ցուցանիշները գագաթնակետին էին հասել և  այժմ անկում են ապրում: Մի քանի օր առաջ այնտեղ ընդամենը 11 դեպք էր գրանցվել, ինչը աննշան թիվ է նրա համեմատ, ինչ այնտեղ կար»,- նշել  է նա:

Ֆաուչին հավելել է, որ դեռ Միացյալ Նահանգներում ներքին տեղաշարժերի սահմանափակումներ չկան`  ի տարբերություն ռեստորանների աշխատանքի սահմանափակումների:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա էր հայտարարել: Աշխարհում արդեն 135 երկրում ավելի քան 142 հազար մարդ է վարակվել, մեծ մասը առողջացել է, ավելի քան 5.3 հազար մարդ մահացել է:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

Ամենաթարմ