fbpx
Աշխարհ

Չինաստանում միլիարդատերերի թիվը կրճատվել է

2018 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվը կրճատվել է 430-ով։ Նրանց մոտ կեսը (213) չինական ծագում ունի։ Այս մասին են վկայում չինական հետազոտական Hurun ընկերության տվյալները։

Մասնագետների կարծիքով՝ չինացի միլիարդատերերի թվի կրճատման պատճառը Չինաստանի ֆոնդային բորսաներում գնանշումների անկումն է, ինչպես նաև յուանի փոխարժեքի նվազումը։

Նշվում է, որ Չինաստանում, որի բնակչությունը կազմում է մոլորակի բնակչության 20 տոկոսը, և որին բաժին է ընկնում աշխարհի բոլոր միլիարդատերերի 27 տոկոսը, ֆոնդային շուկայում իրադրության բարելավման դեպքում միլիարդատերերի թիվը կարող է կտրուկ աճել։

Փորձագետների հաշվարկներով՝ 2019 թվականի սկզբին ողջ աշխարհում հաշվվել է 716 էթնիկ չինացի, ովքեր ունեն 1 մլրդ դոլար կամ ավելի կարողություն։ Դա 154-ով պակաս է անցած տարվա ցուցանիշից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ