Չինաստանում պայթյունի պատճառով զոհերի թիվը հասել է 44-ի

Ամենադիտվածներ

«Հարավկովկասյան երկաթուղին» դատարանում բողոքարկում է ՏՄՊՊՀ-ի որոշումը

Չինաստանի Յանչեն քաղաքի հիվանդանոցները ընդհանուր առմամբ ընդունել են 640 տուժածների: Հիշեցնենք` պատճառը երեկ` մարտի 21-ին քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունն է։ Այս մասին տեղի իշխանությունների ներկայացուցիչները մարտի 22-ին հայտնել են մամուլի ասուլիսում, որին մասնակցել է Յանչենի քաղաքագլուխ Ցաո Լուբաոն: Վերջինս նշել է, որ պայթյունի զոհ է դարձել 44 մարդ, 32 հոգի օրհասական վիճակում է, ևս 58 մարդ ծանր վերքեր է ստացել:

Արտակարգ պատահարի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են 192 հրշեջ հաշվարկ, 930-ից ավելի զինծառայողներ և փլատակների հավաքման ծանր տեխնիկա: Առայժմ հրդեհը հաջողվել է մարել քիմիկատների երեք պահեստարանում, ինչպես նաև բռնկման ևս հինգ օջախում:

Ցզյանսուի նահանգի իշխանությունները, որտեղ էլ Յանչեն քաղաքն է, կարգադրել են ժամանակավորապես դադարեցնել քաղաքի քիմիական արդյունաբերական գոտում գտնվող բոլոր 68 ձեռնարկությունների աշխատանքը: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը կառավարությանը ցուցում է տվել օգնություն ցուցաբերել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից բոլոր տուժածներին: «Անհրաժեշտ է ամենակարճ ժամանակում պարզել պատահարի պատճառները և հրապարակել դրանք»,- ցուցումից մեջբերում է արել CCTV հաեռուստաալիքը:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ