Չինաստանում շուրջ 30 հազար աշխարհագրական քարտեզ է ոչնչացվել, որոնցում Թայվանը չի նշվել որպես Չինաստանի մաս: Սա քարտեզում տեղ գտած միակ թերությունը չէ: Հարավային Տիբեթը, որին հավակնում է Չինաստանը, նշվել է որպես Հնդկաստանի մաս:
800 արկղ քարտեզ առգրավվել է Ցինդաո քաղաքի մաքսատանը: Հատկանշական է, որ այս քարտեզներն արտադրվել են հենց Չինաստանում և նախատեսված են եղել այլ երկրների համար: Առաջին անգամ չէ, որ Չինաստանում քարտեզների մեծ խմբաքանակներ են ոչնչացվում:
Չինաստանի համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Լյու Վենցզյունը նշել է, որ եթե այդ քարտեզները տարածվեին երկրով և աշխարհով մեկ, ապա դա լուրջ վնաս կհասցներ երկրի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը: