Չինաստանը ծրագրում է մոտ ժամանակներս առևտրային համաձայնագրի «առաջին փուլ»-ը կնքել Միացյալ Նահանգների հետ:
Ըստ Չինաստանի առևտրի նախարարության՝ Պեկինը հույս ունի, որ կկարողանա ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել, որը կբավարարի երկու կողմերին:
Նշենք, որ դեկտեմբերի 15-ին պետք է սկսվի ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների հաջորդ փուլը: