Չինաստանը և Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրի լրամշակման ավարտին են մոտենում

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

hashvich

ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որտեղ նշել են, որ բարձր մակարդակով հեռախոսազրույցների արդյունքում երկու երկրները մոտ են առևտրային համաձայնագրի որոշ մասերի լրամշակման ավարտին: Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Քննարկումները կանոնավորապես կշարունակվեն տեղակալների մակարդակով: Առաջիկայում տեղի կունենա ևս մեկ հեռախոսային բանակցություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ այժմ երկու երկրները աշխատում են «Փուլ 1» առևտրային համաձայնագրի տեքստի համաձայնեցման վրա, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հոկտեմբերի 11-ին։ Վերջինս նշել էր, հույս ունի համաձայնագիր կնքել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ նոյեմբերին Չիլիի գագաթաժողովում։

 

Հրապարակող՝

Ամենաթարմ