fbpx
Աշխարհ

Պենտագոնը Microsoft-ի հետ պայմանագիր է կնքել՝ չներառելով Amazon-ին

Պենտագոնը Microsoft-ի հետ ամպային հաշվարկների համակարգ ներդնելու մասին 10 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել: Այս մասին հայտնում է BBC-ն: Նշվում է, որ Պենտագոնը այս համաձայնագրով անտեսել է Amazon-ին:

Պայմանագիրը կնքվել է 10 տարով: Դրանով նախատեսվում է ստեղծել ձեռնարկությունների միավորված պաշտպանական ենթակառուցվածք (Jedi), որը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարձնի ավելի ճկուն: Ընկերությունը կփոխի Պենտագոնի բոլոր հնացած համակարգչային ցանցերը՝ նոր համակարգով, որի ծառայությունների մեջ են մտնելու նաև արհեստական բանականության վրա հիմնված վերլուծությունները, ռազմական գաղտնիքների համակարգում դրանց ներդրումը։

Ըստ աղբյուրի՝ Amazon-ը նույնպես այդ պայմանագրի ֆավորիտներից էր, ուստի վերջինիս զարմացրել է այս որոշումը, սակայն Պենտագոնում հավաստել են, որ արդարացի են վերաբերվել ներկայացված բոլոր հայտերին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ