Չնայած քիչ խաղաժամանակին ՝ ցանկանում եմ Բարսելոնայում հաջողությունների հասնել. Վիդալ

Ամենադիտվածներ

«Բարսելոնա»-ի և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Սևիլիա»-ի նկատմամբ տարած հաղթանակը:

«Մենք շատ լավ հանդիպում անցկացրեցինք: «Բարսելոնա»-ն հաղթեց խոշոր հաշվով, սակայն կարող եմ ասել, որ մենք բազմաթիվ հնարավորություններ չօգտագործեցինք:

Չնայած քիչ խաղաժամանակին՝ «Բարսելոնա»-ում ինձ երջանիկ եմ զգում և ցանկանում եմ հաջողությունների հասնել այստեղ»,- ասել է Վիդալը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն հաղթանակ տարավ «Սևիլիա»-ի նկատմամբ 4:0 հաշվով: Արտուրո Վիդալը դարձավ գոլի հեղինակ:

Ամենաթարմ