Սիդնեյում տեղի կունենա հանրահայտ ամանորյա հրավառության շոուն։ Այս մասին, ինչպես հաղորդում է Press Association-ը, հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը:
«Ամանորի գիշերն ամբողջ աշխարհը նայում է Սիդնեյին: Ամեն տարի: Եվ նրանք տեսնում են մեր ուժը, նրանք տեսնում են մեր կիրքը, տեսնում են մեր հաջողությունը: Եվ այդկերպ մարտահրավերների ժամանակ, որոնց հետ մենք դեռ պետք է բախվենք, ես չեմ կարող գտնվել ավելի հարմար պահ աշխարհին ցույց տալու, թե որքան լավատես ենք մենք՝ որպես երկիր»,-հայտարարել է Մորիսոնը:
Այդուհանդերձ, երկրի հրշեջ ծառայությունը հրաժարվել է բացառել վերջին րոպեին հրավառությունը չեղարկելու հավանականությունը:
Վերջին շրջանում Ավստրալիայում կասկած են հայտնում հրավառության շոուն անցկացնելու նպատակահարմարության շուրջ՝ երկրում հրդեհների բարձր վտանգի նկատառումներից ելնելով: