fbpx
Հասարակություն

ՃՏՊ «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում. կա տուժած (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 20-ին, ժամը 19:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներ են բախվել, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աճառյան փողոցի 1-ին փակուղու խաչմերուկում բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1990 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Ս.Թ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել են առաջին օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ