Հասարակություն

ՃՏՊ Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում

Մայիսի 31-ին, ժամը 01:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus ES (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Mitsubishi (վարորդ` Ս.Ի.) մակնիշների ավտոմեքենաները, առկա է վառելիքաքսուկային նյութի արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից;

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ